Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 150 000 ՀՀ դրամը գերազանցող եկամտի նկատմամբ կիրառվում է 28 տոկոս եկամտային հարկի դրույքաչափ նախկին 26 տոկոսի փոխարեն: Դիզելային վառելիքի ԱԱՀ-ով հարկման արտոնության վերացման, ինչպես նաև ակցիազային հարկով հարկվող մի շարք ապրանքատեսակների մասով դրույքաչափերի բարձրացման հետևանքով առաջացել է հիմնական ապրանքատեսակների գների էական աճ։ Այս մասին բաց նամակ են հրապարակել մի շարք իրավաբաններ, փաստաբաններ ՏՏ մասնագետներ դիմելով ՀՀ կառավարությանը:
Քաղաքական ակցիաներին ցածր մասնակցության պատճառով կարող է թյուր կարծիք ձևավորվել, որ ՀՀ քաղաքացիները դեմ չեն կատարված փոփոխություններին, մինչդեռ մասնակցության ցածր մակարդակը կարող է տարբեր պատճառներ ունենալ։
Նշված տպավորությունը բացառելու համար, մենք՝ ներքոգրյալ ՀՀ քաղաքացիներս, հայտնում ենք, որ դեմ ենք կատարված փոփոխություններին, պահանջում ենք առնվազն նախկին դրության վերականգնում, հաշվի առնելով,որ.
- Գործ ունենք սոցիալական արդարության սկզբունքի լրջագույն խախտման հետ, երբ պետությունից եկամուտներ չթաքցնող անձանց նկատմամբ կիրառվում է ավելի բարձր դրույքաչափ, իսկ թաքցնողների համար որևէ բացասական հետևանք չի առաջանում:
- Իշխանությունների կողմից չեն ձեռնարկվել և ձեռնարկվում ողջամիտ ջանքեր ստվերը կրճատելու ուղղությամբ, ինչի հետևանքով առաջացած ծանր հետևանքները ընկնում են միջին խավի օրինապահ ներկայացուցիչների վրա.
- Ռուստամ Բադասյան (փաստաբան),
- Սուրեն Գրիգորյան (փաստաբան),
- Վահագն Սարգսյան (ծրագրավորող),
- Ռիմա Բարսեղյան (տնտեսագետ),
- Սուրեն Գալստյան (աուդիտոր),
- Հայկ Թովմասյան (տնտեսագետ),
- Դավիթ Սարգսյան (ուսանող),
- Տաթևիկ Սարգսյան (փաստաբան),
- Գոռ Միքաելյան (ուսանող),
- Աննա Աբրահամյան (տնտեսագետ),
- Դավիթ Սահակյան (թարգմանիչ),
- Արամ Բաղդասարյան (տնտեսագետ),
- Մարիամ Արշակյան (շուկայաբան),
- Էդուարդ Մելքոնյան (տնտեսագետ),
- Հայկ Սանոյան (փաստաբան)
- Նարեկ Մկրտչյան (տնտեսագետ)
- Նանե Ղազարյան (փաստաբան)
- Դավիթ Գասպարյան (փաստաբան)
- Ռոման Վարդանյան (անհատ ձեռնարկատեր)
- Արման Հարությունյան (տտ մասնագետ)
- Վահան Վարդանյան (տնտեսագետ)
- Հովհաննես Վարդանյան (գործարար)
- Հասմիկ Մխիթարյան (մանկավարժ)
- Արթուր Խաչատրյան (տնտեսագետ)
- Հրանտ Վարդանյան (տնտեսագետ)
- Արթուր Հակոբյան (էներգետիկ)
- Լուսինե Հակոբյան (մանկավարժ)
- Լուսինե Թառլամազյան (տնտեսագետ)
- Նարե Թառլամազյան (ճարտարապետ)
- Ցոլակ Թառլամազյան (տնտեսագետ)
- Յուրի Շիրինյան (փաստաբան)
- Վահագն Գրիգորյան (փաստաբան)
- Նարինե Բեգլարյան (փաստաբան)
- Սլավիկ Պողոսյան (փաստաբան)
- Լիլիթ Կարապետյան (իրավաբան)
- Արփինե Բարսեղյան (տնտեսագետ)
- Խաչիկ Թադեւվոսյան(ծրագրավորող)
- Արամ Վարդանյան (աուդիտոր),
- Լիլիթ Ներսեսյան (աուդիտոր)
- Գագիկ Բաբասյան (աուդիտոր)
- Զարուհի Արզումանյան (իրավաբան)
- Արտակ Գաբոյան (ՏՏ մասնագետ)
- Արթուր Հովակիմյան (Անհատ Ձեռնարկատեր)
- Արման Ալավերդյան (ՏՏ մասնագետ)