Գործադիրը հերթական նիստի ժամանակ այսօր՝ փետրվարի 8-ին որոշում ընդունեց կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին։
«Թվային Հայաստան» հիմնադրամի կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2018 թվականի երեք ամսվա համար հատկացնել 50 միլիոն դրամ՝ Հայաստանի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
Գումարը «Թվային Հայաստան» հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա: