Մոսկվա-Գյումրի DP855 չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության Boeing ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ՌԴ Միներալնիե Վոդի քաղաքի օդանավակայանում:
Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։ Վայրէջքի պատճառ է դարձել ուղևորներից մեկը։ Ավիաընկերությունից հայտնել են, որ նա վիրավորել է սպասարկող անձնակազմին, չի ենթարկվել հրամանատարի հրահանգներին, իրեն ոչ ադեկվատ է պահել, ծխախոտ է վառել:
Նա հավելել է, որ հարկադիր վայրէջքն իրականացվել է Միներալնիե Վոդի քաղաքում, քանի որ ինքնաթիռն այդ պահին գտնվել է Ռուսաստանի հարավում:
Գործակալության աղբյուրը նշել է, որ անկարգապահ ուղևորից մտադիր են գանձել հարկադիր վայրէջքով պայմանավորված բոլոր ծախսերը: