Անհայտ տղամարդը Թեհրանում փորձել է ներխուժել Իրանի նախագահի նստավայր: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը:
Թեհրանի նահանգապետի տեղակալ Մոհսեն Համեդանին նշել է, որ հարձակվողի ինքնությունը դեռ պարզված չէ: Հայտնի է, որ տղամարդու ձեռքին մեծ դանակ է եղել: Բացի այդ, նա կրել է ճերմակ հագուստ, ինչը նշանակում է, որ մարդը պատրաստ է զոհել կյանքը:
Նշենք նաև, որ անվտանգության ծառայության աշխատակիցները կրակել են տղամարդու ոտքին, երբ նա փորձել է գրասենյակ մտնել: Դրանից հետո տղամարդը ձերբակալվել է: