Մինչև Սահմանադրական դատարանի նախագահի նշանակվելը նրա լիազորությունները կիրականացնի դատարանի տարիքով ավագ անդամը

Նոր լրացում է կատարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում:

Նշենք, որ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում  դատարանի նախագահ նշանակվում է երկամսյա ժամկետում՝ սահմանադրական դատարանի անդամի նշանակման համար Սահմանադրությամբ սահմանված կարգով։

15-րդ հոդվածը լրացնվել է 3-րդ մասով. «Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև Սահմանադրական դատարանի նախագահի նշանակվելը նրա լիազորություններն իրականացնում է Սահմանադրական դատարանի տարիքով ավագ անդամը»:

Օրենքը ընդուվել է 2018 թվականի հուվարի 17-ին, ուժի մեջ կմտնի փետրվարի 10-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել