Նոր լրացում է կատարվել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում:
Ինչպես գիտենք՝ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի արդյունավետությունը և որակը բարձրացնելու նպատակով ստեղծվել է սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդ:
Նշված օրենքի 44-րդ հոդվածի 3 կետի համաձայն՝ ֆոնդը ծախսվում է սոցիալական պաշտպանության ոլորտում՝ նյութատեխնիկական ապահովվածության, ոլորտում գործող մարմնի աշխատողների դրամական պարգևատրման, օգնության և շենքերի, շինությունների, աշխատանքային պայմանների բարելավման համար:
Նշված հոդվածի կետը լրացվել է նոր երկու մասով, որոնց համաձայն՝ ֆոնդը կարող է ծախսվել նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման, ինչպես նաև կառավարության կողմից սահմանված այլ ուղղությունների համար:
Փոփոխությունները ընդունվել են 2017 թվականի դեկտեմբերի 20-ին, ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 18-ին: