Ո՞վ ունի ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու իրավունք

Քաղաքացիական զենք ձեռք բերելու իրավունք ունի ՀՀ 18 տարին լրացած քաղաքացին՝ ՀՀ ոստիկանությունից զենքի որոշակի տեսակ ձեռք բերելու համար թույլտվություն ստանալուց հետո:

Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար: Քաղաքացիական զենք համարվող հրազենը պետք է իր կառուցվածքով բացառի կրակահերթով կրակելու հնարավորությունը և չպետք է ունենա տասը փամփուշտից ավելի տարողունակությամբ պահունակ (թմբուկ):

Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն ՀՀ ոստիկանությունում: Թույլտվությունում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր: Թույլտվությունը մինչև հինգ տարի ժամանակով և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ: Թույլտվության ժամկետը կարող է երկարաձգվել(Կարգավորումը տրված է <<Զենքի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել