Ո՞վ է հոգեզավակը և ի՞նչ իրավունքներ ունի

ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է «հոգեզավակ» հասկացությունը և նրա իրավունքները:

Հոգեզավակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխան է, որի խնամքը և դաստիարակությունը կազմակերպվում են խնամատար ընտանիքում։

Արգելվում է եղբայրների և քույրերի խնամքը և դաստիարակությունը տարբեր խնամատար ընտանիքներում կազմակերպելը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է նրանց կամ նրանցից մեկի շահերից։

Հոգեզավակը պահպանում է իրեն հասանելիք ալիմենտի, կենսաթոշակի, բնակելի տարածության սեփականության օգտագործման իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակելի տարածություն ստանալու իրավունքը։

Հոգեզավակի ալիմենտի համար վճարները և կենսաթոշակը տնօրինում է խնամատար ծնողը` հաշվի առնելով Երեխայի լավագույն շահերը: Խնամատար ծնողը գումարի ծախսման մասին վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կողմից հարցում ստանալու դեպքում այդ մասին տալիս է համապատասխան տեղեկատվություն:

Խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չի կարող գերազանցել 55 տարին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել