ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նոր պետի` Ռաֆայել Հովհաննիսյանի նշանակումից հետո համակարգում որոշ փոփոխություններ են կատարվել:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ երկու քրեակատարողական հիմնարկների պետերի փոխատեղում է կատարվել:
«Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանը տեղափոխվել և նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը նշանակվել է Հրազդան» ՔԿՀ-ի պետ: