Կարգելվի նաև ծխախոտին փոխարինող էլեկետրոնային եղանակով աշխատող սարքերի կիրառումը հատուկ վայրերում

Ներկայումս հանրային քննարկման է ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որն ուժի մեջ մտնելու դեպքում ծխելը կարգելվի որոշակի սահմանված վայրերում՝ օրինակ սրճարաններում, հիվանդանոցներում, վերելակներում, և այլն։

Օրենքի նախագծի համաձայն արգելքները վերաբերելու են ոչ միայն ծխախոտային արտադրատեսակին, այլև ծխախոտի փոխարինիչներին։

Օրինագծի 1-ին հոդվածով սահմանվում է, թե որն է ծխախոտային արտադրատեսակը, որը փոխարինիչը և որը նմանակը՝

Ծխախոտային արտադրատեսակ՝ ցանկացած արտադրանք, որ ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերևից` արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներս շնչելու համար։

Ծխախոտի փոխարինիչ՝ ծխախոտային արտադրատեսակին համարժեք, սակայն ծխախոտ չպարունակող ապրանք (էլեկտրոնային եղանակով աշխատող սարք (որի միջոցով նիկոտին և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող  լուծույթի այրման արդյունքում առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ) կամ  դրա պատկանելիքները՝ քարթրիջ, տարա)։

Ծխախոտային արտադրատեսակի նմանակ՝ ծխախոտային արտադրատեսակին ձևով նման ապրանք, որը չի պարունակում ծխախոտ կամ ծխախոտի փոխարինիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել