Վանաձորի գիշերօթիկը կդադարեցնի գործունեությունը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել նոր նախագիծ, որով առաջարկվում է Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունը վերակազմավորել «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի:

Հիմնադրամը դառնալու է գիշեօթիկ հաստատության իրավահաջորդը  և դրան են փոխանցվելու վերակազմավորված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները:

Որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կդադարեցվի  շուրջօրյա խնամքի տրամադրման նպատակով երեխաների ընդունելությունը Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն:

Նախագծով առաջարկվում է նաև  հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հասմիկ Ներկարարյանին, ով ներկայումս գիշերօթիկի տնօրենն է:

Մինչև գործընթացի ավարտը կգնահատվեն Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատությունում խնամվող երեխաների կարիքները և կկազմակերպվի նրանց  վերադարձը կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել