Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելու համար անձը կտուգանվի

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ են կատարվել, որի համաձայն՝ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելու համար անձը կտուգանվի:

Քաղաքացիները կտուգանվեն 20-50 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձիք 50-100 հազար դրամի չափով:

Օրինագիծը վավերացվել է նախագահի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել