Բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կպատժվի ազատազրկմամբ

Նոր լրացում է կատարվել քրեական օրենսգրքում՝ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ:

Լրացման  համաձայն՝ բուժաշխատողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն  գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`
կպատժվի   տուգանքով` 100-5000 հազար դրամի չափով: Իսկ նույն արարքը, որը կատարվել է  նրա նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ապա պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Նախագիծն ԱԺ-ում ընդունվել է 2-րդ ընթերցմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել