Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վերաբերյալ օրենքը լրացվել է նոր մասով

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որը վերաբերում է  անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության մատչելիությանը, լրացվել է նոր՝ 7-րդ մասով:

Այն սահմանում է, որ քաղաքացիությունը դադարեցրած կամ հատուկ կացության կարգավիճակի ժամկետը լրացած կամ այդ կարգավիճակից զրկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա անշարժ գույքի պետական ռեգիստրը պետք է պարզի այդ անձանց պատկանող հողի առկայության մասին և դրա մասին մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետին:

Հիշեցնենք, որ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների սահմանափակ մատչելիությամբ:

Օրենքը վավերացվել է նախագահի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել