Նոր փոփոխություններ են կատարվել քաղաքացիական օրենսգրքում՝ անձին չպատկանող գույքի նկատմամբ տվյալ անձի սեփականաության իրավունքի դադարեցման հետ կապված:
Օրենսգրքի 282-րդ հոդվածը նախկինում սահմանում էր, որ օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ստանալու պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:
Փոփոխության համաձայն այդ գույքը պետք է օտարի այդ հանգամանքի ի հայտ գալուց հետո մեկ տարվա ընթացքում:
Երբ սեփականատերը նշված ժամկետում գույքը չի օտարում, ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճռով այն վաճառվում է հարկադիր կարգով և ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը:
Այն գույքը, որոնց նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարման հիմքերը առաջացել են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի սույն օրենքը ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարի ընթացքում:
Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: