Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2017 թվականի ընթացքում ՌԴ քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվն ու այն երկրների ցանկը, որից ժամանել են տվյալ անձինք: Այս մասին փոխանցում է rusarminfo.ru-ն:
Ըստ այդ ցուցակի՝ 2017թ.-ին ՌԴ քաղաքացիություն է շնորհվել Հայաստանի 25.144 բնակչի: Ադրբեջանից ՌԴ քաղաքացիություն է ստացել 10,394, իսկ Վրաստանից՝ 2,535 մարդ:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի ՌԴ քաղաքացիություն է ստացել 257,822 օտարերկրացի: Նշենք, որ 2016թ.-ին ռուսական անձնագիր ստացած հայերի թիվը եղել է 22.264: