ԱԺ խմբակցությունները յուրաքանչյուր հանձնաժողովում առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք կունենան

ԱԺ խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում առնվազն մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք կունենա: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն է քննրակվում ասյօր ՝ հունվարի 31-ին, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում:

Նախագծով՝ եթե խմբակցության անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար:

Այդ դեպքում խմբակցությունը յուրաքանչյուր մշտական հանձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր, իսկ նույն պատգամավորը կարող է լինել ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել