Ոստինականության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Մելոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Նրա փոխարեն Թալինի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը : Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Մեկ այլ հրամանով՝ Արմեն Մինասյանը նշանակվել է ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, որը մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի օպերգծով տեղակալ:
Ոստիկանության պետը Տարոնի բաժնի պետի տեղակալի պաշտոնից ազատել է Փորոսյանին, իսկ Գագիկ Չիբուխչյանին նշանակել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կադրերի և անձնակազմի գծով տեղակալ:
Թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանը, իսկ նրա փոխարեն Խաչիկ Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
Թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Վայքի բաժնի պետը: Ազատվել են նաև Ոստիկանության Սյունիքի և Արմավիրի մարզային վարչությունների պետերի ծառայության գծով տեղակալները: