Աբորտների արգելման վերաբերյալ հանրաքվե Իռլանդիայում. քվեարկությունը կանցկացվի մայիսին

Մայիսի վերջին Իռլանդիայի կառավարությունը անց կկացնի հանրաքվե աբորտների գրեթե ամբողջովին վերացման շուրջ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Քվեարկության ցույց կտա, թե արդյոք չեղյալ կհայտարարվի սահմանադրական փոփոխությունը, որը  արգելում է հղիության ընդհատումը: Ներկայումս Իռլանդիայում աբորտը թույլատրելի է միայն այն դեպքերում, երբ վտանգված է կնոջ կյանքը: Մնացած բոլոր դեպքերում այն արգելվում է:

1983-ին հանրաքվեով հաստատված փոփոխությունը հաստատում է չծնված երեխայի ապրելու իրավունքը, նկատի ունենալով, որ կնոջ և նրա դեռ չծնված երեխայի կյանքը դիտվում են որպես իրար հավասար:

Նախքան քվեարկությունը` երկրի առողջապահության նախարարը կնախագծի օրինագիծ, որը կառաջարկի կանանց աբորտի առանց սահմանափակումների հնարավորություն` մինչև հղիության 12 շաբաթը լրանալը, ինչպես նաև, բացառիկ դեպքերում, այդ ժամկետը լրանալուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել