Ո՞ր երկրներ են ցանկանում գաղթել միգրանտները

Ասում են` մարդու տունն այնտեղ է, որտեղ նրա սիրտն է: Սակայն աշխարհի բնակչության զգալի մասի համար տունն այնտեղ է, որտեղ նրանց աշխատավայրը, սնունդը կամ անվտանգությունն է. գրում է Weforum կայքը:

Ըստ Gallup վերլուծական ընկերության տվյալների` աշխարհի չափահաս բնակչության 14 տոկոսը` մոտ 710 միլիոն մարդ ասել է, որ ցանկանում է մշտական բնակություն հաստատել մեկ այլ երկրում: Կոնֆլիկտները, քաղցը և աղետները մեծ թվով մարդկանց ստիպում են հեռանալ այնպիսի երկրներից, ինչպիսին, օրինակ, Սիրիան, Հարավային Սուդանը և Կոնգոն են, որտեղ մշտապես  առկա է գործազրկություն:

Իսկ ու՞ր են ցանկանում նրանք մեկնել: Առաջին տեղում է ԱՄՆ-ն. հինգ պոտենցիալ միգրանտներից 1-ը ընտրել է այս երկիրը: Միևնույն ժամանակ, Գերմանիան, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ավստրալիան և Սաուդյան Արաբիան` յուրաքանչյուրը գրավում են նվազագույնը 25 միլիոն չափահասի: Կոպիտ ասած, 20 երկիր գրավում է աշխարհի պոտենցիալ միգրանտների 2/3-ին: 

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել