ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ պարզելու կեղծ թղթադրամ իրացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղում փորձել է իրացնել մեկ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսանյութում երևում է, որ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամը, որը ինչպես պարզվել է կեղծ է, բանկի աշխատակցին ներկայացրել է մի կին։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու, կնոջ մոտ կեղծ թղթադրամի հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսանյութում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով քննություն է տարվում՝ պարզելու կեղծ թղթադրամ իրացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 8-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղում փորձել է իրացնել մեկ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-202-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսանյութում երևում է, որ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով թղթադրամը, որը ինչպես պարզվել է կեղծ է, բանկի աշխատակցին ներկայացրել է մի կին։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու, կնոջ մոտ կեղծ թղթադրամի հայտնվելու հանգամանքները պարզելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք տեսանյութում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով: