Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նոր նախագիծ է ներկայացրել արդարադատության նախարարությունը, որով կարգավորվում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովումը:
Այսպիսով, պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին
2) վարչապետին
3) Ազգային ժողովի նախագահին
4)որոշ դեպքերում նաև վարչապետի թեկնածուին
Հանրապետության նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը՝ իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում, իսկ վարչապետի թեկնածուն՝ մինչև վարչապետ նշանակման հարցի լուծումը, իրավասու չեն հրաժարվելու պետական պահպանությունից:
Վարչապետին, նրա նշանակվելուց հետո, տրամադրվում է պետական պահպանություն՝ նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում՝ Բաղրամյան 26-ում: Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
Պաշտոնաթող վարչապետներին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պաշտոնաթող վարչապետները կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով լիազոր մարմնի ղեկավարին:
Օրենքի նախագծով՝
1)պետական պահպանությունն իրականացնող մարմնին՝ պետական պահպանության ծառայությանը տրվել է նոր կարգավիճակ՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմին,
2) հստակեցվել են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պետական պահպանություն տրամադրելու կարգն ու պայմանները,
- ամրագրվել են պետական պահպանության ծառայության ծառայողների ծառայության պայմանները, կարգը և ծառայության իրականացման հետ կապված այլ հարցեր,
- հարակից օրենքները առաջարկվող փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով համապատասխան օրենքներում կատարվել են լրացումներ և փոփոխություններ: