Ուկրաինայի նախագահը ժխտում է հակակոռուպցիոն ջանքերին խոչընդոտելը

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն ուրբաթ ժխտեց իր միջամտությունը կոռուպցիայի հետաքննությամբ զբաղվող օրինապահ մարմինների  աշխատանքին: Այս մասին գրում է Reuters-ը:

Այս շաբաթ ուկրաինական իշխանություններին մեղադրեցին հակակոռուպցիոն բարեփոխումները դիտավորյալ սաբոտաժի ենթարկելու մեջ: Այդ բարեփոխումները կարևոր նախապայման են արևմուտքի կողմից երկրին աջակցություն ցուցաբերելու համար, քանի որ պայքարում են ռուսական անջատողական խռովությունների դեմ:

Կիևի կողմից բարեփոխումներից ենթադրյալ խուսափումը, ինչպես օրինակ` կոռուպցիոն դեպքերի դեմ պայքարի համար անկախ դատարանի հիմնումը, ի ցույց է հանել Միջազգային դրամական ֆոնդ (IMF) ծրագրի ներքո Ուկրաինայի 17.5 միլիարդ դոլարի վարկերը:

Ուկրաինական կառավարության և դատախազների գործողությունները առկա հակակոռուպցիոն մարմինների դեմ այս շաբաթ քննադատության ալիք բարձրացրեցին բարեփոխումներն իրականացնողների և Կիևի արտասահմանյան աջակիցների, այդ թվում IMF-ի կողմից:

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել