Ինչպե՞ս են պահպանվում իրեղեն ապացույները քաղաքացիական դատավարության շրջանակներում

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 57-րդը կարգավորում է իրեղեն ապացույցների պահպանման հետ կապված հարաբերությունները:

Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ:

Իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն:

Դատարանը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար:

Իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 73-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել