2000թ-ին Չեչնիայում պսկովյան դեսանտայինների վրա հարձակման մասնակիցներ Արսլանա Վալիեվը և Ֆաիզբեկ Ամանգազիեվը դատապարտվեցին 15 տարի վեց ամսվա և 16 տարվա խիստ գաղութային ռեժիմի. հայտնում է Հետաքննական հանձնաժողովը: Այս մասին գրում է Риа новости-ն:
Ստավրոպոլի երկրամասի երկու գրոհայիններ մեղավոր են ճանաչվել բանդային անդամակցելու և զինծառայողների կյանքին սպառնալու մեջ:
Դատարանը հաստատեց, որ 2000թ. Փետրվարի 29-ին Շամիլ Բասաեվի և Խատտաբի ղեկավարած բանդան մասնակցել է Չեչնիայում Ռազմաօդային ուժերի 76-րդ պսկովյան դիվիզիայի 104-րդ գնդի 6-րդ վաշտի զինծառայողների վրա գործած հարձակմանը:
Գրոհայինները հարձակվել են երեք կողմից` Ուլուս-Կերտ գյուղի շրջակայքում 776 մ բարձրության վրա: Այդ ըթացքում Ամանգազիեվն ու Վալիեվը դիրքավորված կրակել են դեսանտայինների վրա «Կալաշնիկով» ավտոմատներից:
Կռիվը տևել է մինչև մարտի 1-ի առավոտ: Զոհվել է 84 զինծառայող, ևս չորսը վիրավորվել են: Դեսանտայինները ոչնչացրել են մոտ 700 գրոհայինների: 22 զինծառայողի շնորհվել է Ռուսաստանի Հերոսի կոչում, 68-ը պարգեվատրվել են Արիության շքանշանով (մեծ մասը պարգևատրվել է հետմահու):
Պատրաստեց Վիկտորյա Բադալյանը