Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը ազատվել է պաշտոնից:
Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը:
Կրթություն
- Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը,
- Ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ։
- Սովորել է ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում։
- Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Աշխատանքային գործունեություն
- 1995-1999 թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որպես մասնագետ, խորհրդատու, փորձագետ,
- 1999-2001 թթ. աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ ՀՀ զինվորական դատախազի օգնական,
- 2001-2003 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,
- 2003-2008 թթ. – ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ,
- 2008 թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
- 2009 թ. օգոստոսի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
- 2009 թ. օգոստոսի 26-ից սեպտեմբերի 9-ը – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
- 2009 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ:
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ:
Պարգևներ և կոչումներ
- 2009 թ. սեպտեմբերի 15-ին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում,
- 2011 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի հրամանգրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում:
- 2006 թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։
- 2014 թ. սեպտեմբերի 3-ին քրեակատարողական ծառայության անցնելու կապակցությամբ ստացել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։
Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։