Նվազագույնը վեց ֆինանսական մագնատները ավելի քան երկու ամիս պահվել եին Ռիյադի Ռիտց-Քարլթոն հյուրանոցում: Նրանց ազատ արձակումը սկիզբ դրեց մասսայական հակակոռուպցիոն շարժման , որի արդյունքում իշխանությունները ձերբակալեցին 200-ից ավել մարդ և հայտնեցին, որ մտադիր են առգրավել 100 միլիարդ դոլարի ապօինի ունեցվածք:
«Քինգդոմ հոլդինգ»-ի բաժնետոմսերը կիրակի հասան իրենց 10% առավելագույն սահմանին` ավելացնելով 850 միլիոն դոլար արքայազն Ալվալիդի ունեցվածքին: Սկզբնական օրերին «Քինգդոմ հոլդինգ»-ի բաժնետոմսերի անկումը ազատազրկումից հետո արքայազն Ալվալիդի համար պաշտոնապես արժեցավ շուրջ 2.2 միլիարդ դոլար:
Իշխանությունների ու կալանավորների միջև ֆինանսական կարգավորումները դեռևս բացահայտված չեն: Առաջին խոշոր կարգավորումը արքայազն Միթեբ բին Աբդուլայինն էր, ով, ինչպես հայտնում են Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները, ազատ արձակվեց` 1 միլիարդ դոլար վճարելու համաձայնություն տալուց հետո:
Մինչ կառավարությունը նշում է, որ կոռուպցիայի վերացումը կհավասարեցնի վճարման դաշտը բոլոր ներդրողների համար, որոշ տեղական և արտասահմանյան ներդրողներ կարծում են, որ ռիսկերն ավելացել են, քանի որ վստահ չեն, որ տեղացի գործընկերները մեկ այլ ճնշման թիրախ չեն դառնա:
Պատրաստեց Վիկտորյա Բադալյանը