Ամբողջ Ռուսաստանում անցակացված «ընտրողների ցույցի» ընթացքում կալանավորվել է ավելի քան 300 մարդ: Այս մասին հայտնում է РБК-ն:
Մոսկվայում կալանավորվել է 16 հոգի`ներառյալ Ալեքսեյ Նավալնին, իսկ Սանկտ Պետերբուրգում` 19 հոգի (ներկայումս հյուսիսային մայրաքաղաքի բոլոր կալանավորները ազատ են արձակվել): Անենաշատ ցուցարարները կալանավորվել են Ուֆայում` 66 և Վոլգոգրադում` 65 հոգի: Երրորդ տեղում է Չեբակսարը` 51հոգի:
Կիրակի հունվարի 28-ի ուշ երեկոյան Ալեքսեյ Նավալնիին բաց են թողել Ներքին գործերի նախարարությունից ОВД` ներկայանալու պարտավորության պայմանով: Ներկայանալու ամսաթիվը չի նշվել:
Այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2017-ի դեկտեմբերի վերջին մերժել է որպես նախագահի թեկնածու ընդդիմադիր Նավալնիի գրանցումը` «Կիրովլեսի» գործով դատվածության պատճառով, վերջինս կոչ է արել բոյկոտել նախագահական ընտրությունները: 2018-ի հունվարի 28-ը հայտարարված էր բողոքի ցույցի օր, որն անվանակոչել են «ընտրողների ցույց»:
Ամենամեծ ցույցն անց է կացվել Մոսկվայում, որին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցել է մոտ հազար հոգի, իսկ կազմակերպիչների խոսքերով` 5-7 հազար հոգի: Մարդու իրավունքների խորհրդի տվյալներով` շուրջ հազար մարդ փողոց է դուրս եկել Եկատերինբուրգում, շուրջ 600 մարդ` Նովոսիբիրսկում, 550-ը` Նիժնի Նովգորոդում, 380-ը Պերմում, Չելյաբինսկում` 350 մարդ: Ընդհանուր առմամբ` ցույցեր են տեղի ունեցել Ռուսաստանի 84 քաղաքներում: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իշխանությունները չեն համակարգել նախաձեռնությունը:
Պատրաստեց Վիկտորյա Բադալյանը