Ի՞նչ կենսագրություն ունի ՔԿՎ նոր պետ Ռաֆայել Հովհաննիսյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ՔԿՎ նոր պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը: ՁԵզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը:

Ռաֆայել Հովհաննիսյանը ծառայել է Խորհրդային բանակում:

1992-1993 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի պետ:

1993-1994 թթ. աշխատել է որպես ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ գծով պետի տեղակալ:

1994-1996 թթ. եղել է ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

1996-2000 թթ. աշխատել է որպես  ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ, իսկ 2000-2001 թթ.՝  ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:

2001-2005 թթ. եղել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ 2005-2009 թթ.՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:

2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ:

2011 թվականի սեպտեմբերի 3-ին Ռաֆայել Հովհաննիսյանին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «արդարադատության գեներալ-մայոր» կոչում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի:

Նկատենք, որ մամուլը բազմիցս է գրել Արթուր Օսիկյանի և Ռաֆայել Հովհաննիսյանի լարված հարաբերությունների մասին։

Ռաֆայել Հովհաննիսյանը 2005 թվականից աշխատում է որպես ԱՆ ՔԿՎ պետի տեղակալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել