BBC-ի չորս ամենաբարձր վարձատրվող տղամարդ լարագրողները համաձայնել են աշխատավարձի կրճատման։ Այս մասին ուրբաթ հայտնել է BBC-ի հաղորդավարը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ավագ տղամարդ լրագրողները և հաղորդավարները զգալիորեն ավել են վարձատրվում, քան նմանատիպ աշխատանք կատարող կանայք, տեղեկացնում է Reuters-ը։
BBC կայքը հայտնել է, որ Ռադիոհաղորդավարներ Վայն և Ջոն Համֆրիները, լուրերի վարող Հու Էդվարդսը և հյուսիսամերիկյան խմբագիր Ջոն Սոփելը համաձայնել են աշխատավարձերի կրճատմանը։
Ֆինանսավորվելով հեռուստադիտողների կողմից՝ BBC-ն հանրության և մրցակից լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է և ստիպված է ենթարկվել հստակ չափորոշիչների։ Վարձատրության վերաբերյալ բացահայտումները առաջ բերեցին գենդերային անհավասարությանը վերաբերող ավելի լայն քննարկումներ։
Գլխավոր տնօրեն Թոնի Հոլը հավաստիացրեց, որ մինչև 2020-ը գենդերային հիմունքներով վարձատրության տարբերությունը կվերացվի։ Սակայն կազմակերպությունը քննադատության է ենթարկվել իր իսկ լրագրողների և իրավարարների կողմից՝ բավականաչափ արագ չգործելու համար։
Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը