The Verge-ը տեղեկացնում է, որ «Tide-ի պատիճներն ուտելիս» մեմը շարունակում է մնալ 2018-ի ամենաանհանգստացնողներից մեկը։ Դա տպավորիչ է, քանի որ տարին նոր է սկսվել, իսկ մեմի տարածումը շարունակում է ավելանալ։ Ավելի վաղ այս շաբաթ Ամերիկայի թունանյութերի վերահսկման կենտրոնների ասոցիացիան (AAPCC) ևս մեկ անգամ զգուշացրել է սպառողներին՝ չուտել լվացող պատիճները։
Այս տարի հրապարակայնացված դեպքերի թիվը ավելի քան կրկնապատկվել է։ 2016- հունվարին հայտնի էր 39 դեպք, իսկ այս տարվա հունվարի 22-ին արդեն 86-ը։ Այս թիվը շարունակում է աճել, չնայած YouTube և Amazon ընկերությունների գործադրած ջանքերին։ Նրանք քայլեր են ձեռնարկում՝ իրենց կայքերից պատիճներին վերաբերող վնասակար նյութերը հեռացնելու համար։
YouTube-ն արդեն պարտավորվել է հեռացնել պատիճներն ուտելուվերաբերյալ ցանկացած տեսանյութ։
Amazon-ը անցած շաբաթ ասել է, որ կհեռացնի պատիճներն ուտելը քարոզող ցանկացած նյութ։
Այնուամենայնիվ, ճանաչված օնլայն կայքում Tide-ի պատիճների մասին նյութեր որոնելով, տեսնում ենք, որ որոշ հրապարակումներ դեռևս ցանցում են։
Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը