«Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման նոր նախագիծը 21 մլն դոլարի ներդրում է պահանջում

ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է նոր նախագիծ՝ «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների Մաստեր Պլանը հաստատելու մասին:

Վարչությունը ակնկալվում է, որ Կառավարության կողմից ընդունված  «բաց երկնքի» նոր քաղաքականության շնորհիվ հաջորդ  տարիների ընթացքում  ուղևորահոսքի ավելի մեծ աճ կարձանագրվի:  Միայն այն դեպքում, եթե հաջորդ երեք տարիների ընթացքում ողևորափոխադրումները կանխատեսվածից ավելին լինեն, պլանավորում Է ընդլայնել նստեցման հատվածը: Դա թույլ կտա մի քանի ինքնաթիռների  միաժամանակ վայրէջք և թռիչք իրականացնել, ինչպես նաև ավելի լայն տարածք կապահովի ուղևորների հարմարավետության համար նստեցման հատվածում:

Նախատեսվում է իրականացնել վազքուղու ծածկույթի  2850 մետր երկարությամբ և 45 մետր լայնությամբ հատվածի վերանորոգում: Վազքուղու վերանաորոգման աշխատանքների համար նախատեսվում է 9,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում:

Կառամատույցի վերանորոգման աշխատանքներով նախատեսված է իրականացնել ասֆալտբետոնե ծածկույթի ֆռեզում 9սմ խորությամբ, տեղ-տեղ նորոգել հիմքը և վերականգնել ա/բ ծածկույթը 15սմ հաստությամբ, ինչը կավելացնի ծածկույթի կրողունակությունը և թույլ կտա շահագործել ավելի բարձր դասի օդանավեր: Տվյալ կառամատույցի մակերեսներին համապատասխան դրենաժային համակարգ կնտեղադրվի: Կառամատույցի վերանորոգման աշխատանքները կկազմեն 1,500,000 ԱՄՆ դոլար:

Նախագծի հիմնական նպատակն է Զվարթնոց միջազգային օդանավակայանը իր մոտ 12կմ պարագծով պարսպի երկայնքով պաշտպանել ներթափանցումներից:

Լուծումը կայանում է օպտիկամանրաթելային հայտնաբերման (սեյսմիկ սենսոր) FiberPatrol տեխնոլոգիայի մեջ, որի հիմքում ընկած է օպտիկամանրաթելային մալուխը, որը հայտանաբերում է շարժումները և առարկաների ծավալները վերլուծելով լույսի ստացմանարձագանքման  փոփոխությունները:

Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն  ցանկապատի վրայով և կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ:

Տեսախցիկների համակարգը նույնպես լուծման մի մասն է, որը լրացնում է հայտնաբերման գործընթացը: Տեսախցիկները ընդունակ են հայտանաբերել մարդկանց և մեքենաների մինչև 5կմ շառավղի վրա և կարող են արձագանքել պարսպի ահազանգերին՝ ապահովելով պարսպի հատման կետի ճշգրիտ տեսարանը: Տեսախցիկներից յուրաքանչյուրը կտեղադրվի այնպիսի սյան վրա, որը նախատեսված է ծայրահեղ եղանակային պայմաններին և ուժեղ քամիներին դիմագրավելու համար՝ առանց տեղաշարժվելու: Սյունը կցինկապատվի և կներկվի նարնջագույն գույնով, կունենա գիշերային լուսավորում, իսկ տեխսպասարկումը կլինի  թռիչքադաշտերի համար միջազագային կանոնակարգերին համապատասխան: Անվտանգության համակարգի ներդրման համար նախատեսվում է կատարել 1,500,000 ԱՄՆ դոլարի ներդրում:

Նախագծում նշվում է, որ օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է  նոր հակասառույցային և ձյուն մաքրող մեքենաներ գնել, ինչպես նաև վառելիքի մեքենաներ: Անհրաժեշտություն կա նաև արդիականացնել այնտեղի մեքենաները և գնել նորերը: Այս աշխատանքների համար նախատեսվում է 8,426,983 ԱՄՆ դոլար:

Վառելիքալցավորման կայանի արդիականացման համար հպահանջվի 1,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում:

Նախագծով նախատեսվում է նաև, որ հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընլայնման նոր նախագիծը Կառավարությանը ներկայացնելուց և քաղաքապատերանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել