Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ռազմական ակադեմիայում հնչել են ուժգին կրակահերթեր և պայթյուններ: Այս մասին հայտնում է BBC-ն: Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան:
Օրեր առաջ Քաբուլում տեղի էին ունեցել ահարկու ռնբակոծություններ, որոնցում զոհվել էր առնվազն 100 մարդ: Վերջերս Իսլամական պետությունն ու Թալիբան խմբավորումը գրոհներ են իրականացրել քաղաքում:
Հարձակումն սկսվել է տեղի ժամանակով 05:00: Անվտանգության ջոկատները շրջափակել են շրջակա փողոցները: Նախագահի խոսնակը հաստատել է հարձակման փաստը, նշելով, որ գրոհայիններից ոչ մեկին չի հաջողվել անցնել առաջին դարպասից այն կողմ: Հայտնվում է, որ մի քանի գրոհայիններ սպանվել են հարձակման ըթացքում:
Գրոհայինները հարձակում են գործել ռազմական ակադեմիայի հարևանությամբ գտնվող ռազմաբազայի վրա: Պաշտպանության նախարարության խոսնակն ասել է BBC-ին, որ ևս 10 աֆղան զինվորներ վիրավոր են:
Հարձակմանն ընդգրկված են եղել 5 գրոհայիններ: Չորսը սպանվել են հարջձակման ընթացքում, ևս մեկը բանտարկված է: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Իսլամական պետությունը (IS):