ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակի օրվա առթիվ, հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած նվիրումի համար ազատամարտիկ Տիգրան Հակոբի Բոյնարգյանին, լեյտենանտ Վիգեն Վլադիմիրի Առուշանյանին, զատամարտիկ Վահե Սեփիկի Իսպիրյանին, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արմեն Արտաշեսի Սաքանյանին հետմահու, պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից: