Ի՞նչ կարգով է արձանագրվում գործատուի կողմից աշխատողի աշխատանքի ընդունման փաստը օրենքով սահմանված կարգով չձևակերպելը

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի՝  աշխատանքային հարաբերությունների ծագման հիմքեր են՝  աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը:

Աշխատողի աշխատանքի ընդունումը աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտով  չձևակերպելու և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրվում է հարկ վճարողի (տնտեսավարող սուբյեկտի) մոտ հարկային մարմնի կողմից համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաև այլ լիազորված մարմնի կողմից առանց անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի և (կամ) նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ ներկայացնելու՝ աշխատող պահելու դեպքերի բացահայտմանն ուղղված ստուգումների շրջանակներում:

Այն դեպքում, եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել ստուգումը փաստացի սկսելու օրը, ապա նոր աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելու փաստ է համարվում, եթե փաստացի աշխատանք կատարող նոր աշխատողի համար մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվա ժամը 14:00-ն չի ներկայացվել գրանցման հայտ:

 Աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու դեպք (փաստ) է համարվում այն դեպքը, երբ գործատուի մոտ առկա համապատասխան վճարահաշվարկային կամ այլ փաստաթղթերի (մասնավորապես, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրերի, գործատուի և (կամ) վարձու աշխատողի հայտարարության) հիման վրա արձանագրում են տվյալ գործատուի մոտ նախկինում փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ եղած վարձու աշխատողի առկայությունը (աշխատողի համար աշխատավարձ և դրան հավասարեցված այլ միջոցներ կամ եկամտային հարկ կամ սոցիալական վճարներ հաշվարկված լինելու հանգամանքը)` առանց աշխատանքային հարաբերությունների մեջ եղած ժամանակ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման և գրավոր պայմանագրի կնքման:

Վերը շարադրված դեպքերը հայտնաբերելու համար ստուգող անձինք կատարում են հետևյալ քայլերը՝

1) գործատուից պահանջում են փաստացի աշխատանք կատարող, ինչպես նաև` նախկինում  փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված, բայց չձևակերպված անձանց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը կամ գրավոր պայմանագրերը, իսկ անհրաժեշտության և առկայության դեպքում` նաև գործատուի կողմից հաստատված հաստիքացուցակը.

2) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող այն անձանց ցանկը, որոնց մասով եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում առկա տվյալների հիման վրա նոր աշխատողի համար օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չի ներկայացվել (բացառությամբ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնց գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն).

3) կազմում են ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող,  նաև ստուգվող ժամանակաշրջանում աշխատանք կատարած այն անձանց ցանկը, որոնց մասով գործատուն չի ներկայացրել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ և գրավոր պայմանագիր՝ բացառությամբ՝

ա. գործատուի մոտ ուսումնական, արտադրական կամ գիտահետազոտական պրակտիկա անցնող ուսանողների կամ գործատուի մոտ վերապատրաստվող անձանց, եթե գործատուի մոտ առկա է նշված փաստը հիմնավորող ապացույց (գործատուի և ուսումնական հաստատության միջև գրավոր պայմանագիր, ուսումնական հաստատության կողմից գործատուի մոտ գործուղված` պրակտիկա անցնող ուսանողների կամ վերապատրաստում անցնող անձանց ցանկ),

բ. քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա գործատուին ծառայություններ մատուցող կամ գործատուի համար աշխատանքներ կատարող ֆիզիկական անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր, գրավոր համաձայնություն),

գ. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 201.1-ին հոդվածով սահմանված` մասնագիտական ուսուցում անցնող աշակերտների կամ աշխատանքի ընդունվող անձանց (եթե առկա է համապատասխան գրավոր պայմանագիր),

դ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` կամավոր աշխատանք կատարող կամ կամավոր ծառայություն մատուցող անձանց(կարգավորումը տրված էՀՀ կառավարության 28. 09.2017թ. N 1214-Ն որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել