Աղբը չնախատեսված վայրում թափելու համար օրենքը տուգանք է նախատեսում

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու համար պաշտոնատար անձը կարող է տուգանվել 100-ի մինչև 200 հազար դրամի չափով: Այս մասին նշված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:

Խախտումը 1 տարվա ընթացքում  կրկին անգամ կատարելու համար  պաշտոնատար անձի նկատմամբ կկիրառվի տուգանք՝  200-ից մինչև 300 հազար դրամի չափով:

Չսահմանված և չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված և նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու դեպքում սովսորական քաղքացիները կտուգանվեն 20 հազարից մինչև 30 հազար դրամի չափով:

Խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝ կառաջացնի տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 30-ից 50, իսկ  պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 100-ից մինչև 200 հազար դրամի չափով տուգանք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել