Հակահրդեհային ինքնաշխատ համակարգեր տրամադրելու իրավաչափության վերաբերյալ հարցը քննարկվել է ԱԻՆ-ում

Bizprotect.am կայքի միջոցով ահազանգել են այն մասին, որ. ««ՍՈՍ սիստեմս» ընկերության կողմից ՀՀ հազարավոր օբյեկտներում պարտադիր ձևով ներդրվել են հսկման համալիր համակարգեր, այսինքն՝  թալան ինչ-որ մասնավոր ընկերության կողմից: Փողոց տեղադրված արագաչափերի համեմատ շատ ավելի քիչ ներդրման ծախսերով և ավելի մեծ եկամտաբերությամբ: Համակարգը չտեղադրելու դեպքում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կարգելվի քո հետագա գործունեությունը: Լիցքավորողի ոչ հրդեհավտանգ սենյակում տեղադրված է վահանակ, ծխի տվիչ, լուսաձայնային ազդանշան, ձեռքի տվիչ: Աշխատանքի սկզբունքը. եթե այրվում են բաքերը, լիցքավորման աշտարակը, լիցքավորման մեքենան, ինքնաշխատ համակարգը չի գործում, պետք է զանգահարել 911, իսկ եթե հրդեհ է լիցքավորողի առանձնասենյակում, միանում է հակահրդեհային ազդանշանը: Ազդանշանը հասնում է Երևան, այնտեղից զանգում են պատասխանատու անձին, որը այդ պահին կարող  է նաև բացակայում է հանրապետությունից, ճշտում են ահազանգի պատճառները, որոշում համապատասխան օգնող ծառայության տեսակը, զանգահարում նրանց, բացատրում օբյեկտի գտնվելու վայրը, դեպքի բովանդակությունը և սրա համար ամեն ամիս պահանջում 12 հազար դրամ սպասարկման վճար: Եվ այս ամենը տեխնիկայի այս դարում, երբ ամենահասարակ 20 հազար դրամանոց բջջային հեռախոսը SOS կանչի դեպքում առանց ստեղնաշարին հպվելու քեզ կարող է միացնել 911-ի օպերատորի հետ: Իսկ այդ ծառայության համար մենք ամենաշատը կարող ենք վճարել 1000 դրամ: Համեմատության օրինակ կարող է ծառայել , էլի պարտադիր, «ՀԴՄ տեխնիկ» ընկերության մատուցած բազմաֆունկցիոնալ ծառայությունը, որը 10 անգամ ավելի բարդ է, բայց 10 անգամ ավելի էժան սպասարկման վճարով (ամսական 1200 դրամ): Խնդրում ենք Ձեր աջակցությունը սպասարկման վարձավճարների կարգավորման կապակցությամբ: Վանաձորի բենզալցակայանների անունից Ստեփան Պապյան…»- գրում է դիմումատուն:

Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից գործարկվում է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ): Ի պատասխան՝ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը հայտնել է, որ արտակարգ իրավիճակների նախարարին հասցեագրված գրությունը՝ տնտեսվարող սուբյեկտների «ՍՕՍ սիսթեմս» ընկերության կողմից պարտադիր կարգով հակահրդեհային ինքնաշխատ համակարգեր տրամադրելու իրավաչափության վերաբերյալ հարցը նախարարությունում քննարկվել է։

«Հայտնում եմ, որ ՀՀ արտակարգ իրավիակների նախարարությունն իր լիազորութոյւնների սահմաններում իրականացնում է վերարհսկողություն՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ: Այս պահանջներից է ՝ ավտոլցավորման կայանների ապահովումը հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգերով:

Տեղեկացնում եմ նաև, որ ««Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը և տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում հավատարմագրված այլ կազմակերպությունները, վերոհիշյալ պահանջի խախտման դեպքում, չեն կարող տրամադրել տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն: Հակառակ դեպքում նախատեսվում է արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման դադարեցում՝ մինչև անվտանգության պահանջների լիարժեք կատարումը: Համակարգից ազդանշանը ստանալուց հետո, հրշեջ մեքենաները անմիջապես մեկնում են դեպքի վայր: Դրան զուգահեռ «911» ծառայությունից պատասխանատու անձին զանգելու անհաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հաճախ «911» ծառայությանը տարբեր պատճառներով փոխանցվում են կեղծ ահազանգեր և կարիք է լինում ճշտելու կանչի իսկությունը՝ մինչև հրշեջ փրկարարական ստորաբաժանումների դեպքի վայր հասնելը:

Ինչ վերաբերում է բջջային հեռախոսների «SOS» կանչին, ապա ի թիվս նմանատիպ այլ բջջաին հավելվածների, «ՍՕՍ սիսթեմս»-ում ևս մշակվել և ներդրվել է «911SOS» բջջային հավելվածը, որը ներկայումս օգտագործվում է ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից և օգտատերերը կարող են ներբեռնել և օգտագործել ամվճար հիմքունքներով, սակայն այս և մյուս նմանատիպ հավելվածները չն կարող փոխարինել օբյեկտներում հրդեհային անվտանգության ինքնաշխատ համակարգերին, քանի որ հրդեհի պահին օբյեկտում կարող է ոչ ոք չլինել: Բացի այդ, «ՍՕՍ» համակարգը իրենից ներկայացնում է ունիվերսալ համակարգ, որը ունակ է ԱԻՆ նճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին փոխանցել ոչ միայն հրդեհի ահազանգեր, այլև այլ տեղեկություն»,-նշված է պաշտոնական պատասխանի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել