Նախագահը պարգևատրումներ է կատարել՝ զինված ուժերի կազմավորման օրվա առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մարգարյանին, կրտսեր սերժանտ Արմեն Արտաշեսի Սաքանյանին, ավագ լեյտենանտ Սամվել Ժիրայրի Կարճիկյանին, շարքային Մհեր Արամայիսի Երզնկյանին, շարքային Գարեգին Հակոբի Մինասյանին հետմահու պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով:

Իսկ  թիվ N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը  հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել