Հուղարկավորության ոչ պատշաճ իրականացնելու համար կազմակերպիչների համար սահմանված է տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Այս մասին սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը:
Հուղարկավորությունների կազմակերպման և իրականացման համար նախատեսված կարգերն ու կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց համար 20, իսկ պաշտոնատար անձանց համար սահմանված է տուգանք 50 հազար դրամի չափով:
Գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումն էլ առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձանց նկատմամբ` 200 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ 1 միլիոն դրամի չափով: