Ռուսաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ քաղաքացու անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը երկարաձգելու համար անհրաժեշտ մի քանի փաստաթղթեր: Դրանք են՝
1. ՀՀ քաղաքացու անձնագիր,
2. Զինապարտ տարիքի անձանց դեպքում՝ զինվորական գրքույկ և դրա տվյալներով էջերի պատճենները կամ զինվորական կցագրման վկայական կամ Հայաստանի Հանրապետությունում զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք:
Պետական տուրքը կազմում է. մինչև 2 տարի ժամկետով երկարաձգելու համար` 1200 ռուբլի, երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար` 2500 ռուբլի: