Ի՞նչ կենսագրություն ունի Վարչական վերաքննիչ դատարանի նորանշանակ դատավոր Կարեն Ավետիսյանը

ՀՀ Նախագահի՝ 2018թ-ի հունվարի 18-ի հրամանագրով՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր՝ դադարեցնելով պաշտոնավորումը ՀՀ վարչական դատարանում:

Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտից: Ստորև ձեզ ենք ներկայացնում Կարեն Ավետիսյանի կենսագրությունը:

Նորանշանակ դատավորը ծնվել է 1978 թվականին քաղաք Երևանում:

Կրթություն

2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Աշխատանք

2000 թվականին աշխատել է որպես «Հասկ 7×1» ԼՏԸ գլխավոր հաշվապահ։

2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատական նիստերի քարտուղար։

2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնական։

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական։

2009 թվականի մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով  նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել