Բաքվի կենտրոնում պայթյուն է եղել. զոհեր կան

Ադրբեջանում՝ Բաքվում հզր պայթյուն է եղել մետրոպոլիտենի «Մայիս 28» կայարանի մոտ, այս մասին տեղեկանում ենք ՌիաՆովոստիից:

Ականատեսների խոսքով, Դիլյարա Ալիևայի փողոցի վրա գտնվող բազմաբնակարան շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Թաղամասի առևտրի կետերը վնասված են:

Ինչպես նշում է Sputnik Ադրբեջանը, հրդեհը տեղի է ունեցել առաջին հարկում գտնվող գրասենյակային խանութում: Պատճառը գազի արտահոսքն է: Ոստիկանությունը հայտնում է, որ երկու մարդ զոհվել է:

Տեղում աշխատում են ոստիկանությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել