Հարավային Կորեայի հիվանդանոցնեից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 41 հոգի զոհվել է, իսկ տասնյակ մարդիկ ունեն վնասվածքներ։ Սա վերջին տարիներին երկրում տեղի ունեցած ամենաշատ զոհեր պատճառած հրդեհներից է․ գրում է The Guardian-ը։
Հիվանդանոցի վեց հարկանի շենքում տեղակայված է նաև ծերանոց։
Ազգային հրջեջ ծառայության խոսնակը հայտնել է, որ 70-ից ավել մարդիկ վնասվածքներ են ստացել, 13-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիվանդանոցում և կից ծերանոցում հրդեհի բռնկման պահին՝ տեղական ժամանակով առավոտյան 7։30-ին, եղել է մոտ 200 մարդ։
Մահացածներից գրեթե բոլորը շնչահեղձ են եղել ծխից։
«Երկու բուժքույր տեսել են, թե ինչպես հրդեհը հանկածակի բռնկվեց շտապօգնության սենյակում, սակայն պատճառը դեռևս պարզ չէ»,-ասել է հրշեջների հրամանատարը։ Նա հավելել է, որ մյուս հիվանդները տարհանվել են։ Զոհեր կան և հիվանդանոցից, և ծերանոցից։ Նրանցից մի քանիսը մահացել են այլ հիվանդանոց տեղափոխման ճանապարհին։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ սարսափելի հրդեհ էր տեղի ուեցել Հարավային Կորեայի Չժեչոն քաղաքի մարզասրահներից մեկում, որտեղ զոհվել էր 29 մարդ։
Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը
Իրավաբան.net