Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքում արդարադատոթւայն նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, որը վերաբերում է պետական համամակարգի կառավարմանը և կազմավորման կարգին:
Կառավարությանը ենթակա մարմինն ապահովում է Կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում Կառավարության քաղաքականության մշակմանը:
Կառավարությանը ենթակա մարմիններն են՝
- Պետական եկամուտների կոմիտեն.
- Քաղաքաշինության կոմիտեն.
- Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն.
- Վիճակագրական կոմիտեն.
- Առողջապահական տեսչական մարմինը.
- Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը.
- Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմինը.
- Գյուղատնտեսական տեխնիկայի տեսչական մարմինը.
- Էներգետիկայի տեսչական մարմինը.
- Կրթության տեսչական մարմինը.
- Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը.
- Տրանսպորտի տեսչական մարմինը:
Վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, ոստիկանության, պետական պահպանության և պետական վերահսկողության ոլորտներում:
Վարչապետին ենթակա մարմիններն են՝
- Ազգային անվտանգության ծառայությունը.
- Ոստիկանությունը.
- Պետական պահպանության ծառայությունը.
- Պետական վերահսկողական ծառայությունը:
Նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:
Նախարարությանը ենթակա մարմիններն են՝
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը.
- Քրեակատարողական ծառայությունը.
- Պրոբացիոն ծառայությունը.
- Սննդամթերքի անվտանգության ծառայությունը.
- Փրկարար ծառայությունը.
- Սոցիալական ապահովության ծառայությունը.
- Պետական արարողակարգի ծառայությունը.
- Միգրացիոն ծառայությունը.
- Ջրային կոմիտեն.
- Գիտության կոմիտեն.
- Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն.
- Զբոսաշրջության կոմիտեն.
- Ռազմարդյունաբերական կոմիտեն.
- Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն.
- Պետական գույքի կառավարման կոմիտեն.
- Բարձրագույն որակավորման հանձնաժողովը.
- Անտառային կոմիտեն.
- Լեզվի կոմիտեն:
Նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությունը համապատասխան նախարարությանը սահմանում է Կառավարությունը:
Պետական կառավարման համակարգի մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում և դրա գործունեությունը դադարեցվում է օրենքով՝ բացառությամբ տեսչական մարմինների: