Հոլանդաբնակ մարոկկացի կինը մեղադրվել է երեխայի հանդեպ էկզորսիզմ կիրառելու համար

BBC-ն գրում է, որ մարոկկացի հոլանդաբնակ մի կին մեղադրվել է երեխայի հանդեպ բռնություն կիրառելու համար․ կինը իր 9-ամյա որդու ձեռքը դրել է տաք ջեռոցի մեջ՝ հավատալով, որ դա կօգնի երեխայից վանել չար ոգին։

39-ամյա կինը նաև բամբակով խցանել է երեխայի ականջները, ինչի հետևանքով վերջինիս լսողությունը վատացել է։ 2016-ին տղան վերցվել է խնամակալության տակ։

Գործի նախնական լսումները կանցկացվեն երկրի հարավում գտնվող Ռորմոնդ քաղաքում։

Կնոջ փաստաբանն ասում է, որ նա չի կարող մեղավոր ճանաչվել, քանի որ իր կարծիքով նա փորձել է օգնել որդուն։ Ըստ նրա՝ մարդն այն դեպքում է մեղավոր, երբ դիտավորյալ վնաս է հացնում որևէ մեկին։

Հոլանդիայի հոգեկան առողջության կազմակերպության (GGZ)  հետազոտությունները բացահայտել են, որ Նիդերլանդներում բնակվող մուսուլմանների 60-80%-ը հավատացած է, որ հոգեկան խնդիրների պատճառը չար ոգիներն են։

Ենթադրվում է, որ սա Հոլանդիայում տեղի ունեցած նմանատիպ առաջին դեպքն է։

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել