Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին: Այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտի պաշտոնական կայքից:
Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում (մինչև սույն թվականի փետրվարի 8-ը), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 15.01.2018թ. թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատավորները կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:
Հայտերը ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/: