Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի պահանջվում

Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական, ինչպես նաև ձեռքի մարտական հրաձգային և մարտական սառը զենքի շրջանառության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է այն սուբյեկտների ցանկը, ովքեր չեն կարող ստանալ ձեռք բերելու թույլտվություն:

Քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն չի տրվում`

– 18 տարին չլրացած քաղաքացուն.

– զենքի տիրապետմանը խոչնդոտող հիվանդությունների բացակայության մասին բժշկական եզրակացություն չներկայացնողներին.

– դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարվել.

– հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին.

– մշտական բնակության վայր չունեցողներին.

– զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների իմացության շուրջ ստուգում անցնելու փաստը հաստատող, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել