Երևան քաղաքի առանձին վարչական շրջանների դատարան այլևս գոյություն չունի

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Կառավարության կողմից նախաձեռնած և Ազգային ժողովում տարեվերջին հաստատված դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն, որով  Երևան քաղաքի առանձին վարչական շրջանների դատարան այլևս գոյություն չունի, այն կոչվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ունենալու է  1 դատարանի նախագահ և բոլոր դատավորները գործելու են այդ դատարանի իրավասության ներքո։

Սպասվում է, որ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների նախագահների ու դատավորների լիազորությունները նախագահի հրամանագրով պետք է դադարեցվեն։

Այս փոփոխությունը կատարելու դրդապատճառը տարբեր վարչական շրջաններում ընդհանուր իրավասության դատարանների դատավորների անհամաչափ ծանրաբեռնվածությունն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել