Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 2018 թվականի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխել 2018 թվականի մարտի 17-ը` շաբաթ օրը:
«Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիներին` ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու անհրաժեշտությամբ: Սույն ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածից: