Արագածոտնի մարզի «Մեծաձորի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարվեց։ Այս մասին գործադիր այսօր որոշում ընդունեց՝ հերթական նիստի ժամանակ։
Դավիթ Լոքյանը ներկայացնեով նախագիծը՝ նշեց, որ նման որոշման պատճառը աշակերտների թվի նվազումն է: Դպրոցում ՊՈԱԿ-ում աշակերտների թիվը 2 է, մեկնը 2-րդ դասարանի աշակերտ է, մյուսը՝ 8-րդ, իսկ ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը՝ 9:
Մեծաձոր համայնքի 1-ին փողոցի 1-ին փակուղի 1-ին շենքում գտնվող շուրջ 5 միլիոն 420 հազար դրամ սկզբնական արժեքով և 159.2 քմ մակերեսով ուսումնական մասնաշենքը, 117.25 քմ մակերեսով օժանդակ շինությունը, 45,26 քմ մակերեսով պատշգամբը և 0.81 հեկտար մակերեսով հողատարածքը հետ կվերցվի «Մեծաձորի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ու կթողնվի «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
Լուծարումից հետո աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել «Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում»: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13,0 մլն դրամ: